Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«168 ժամ»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ում արդեն գրեթե հրապարակավ պահանջում են, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցությունից հեռացնի Աժ ԲՀԿ խմբակցության երեք պատգամավորներին՝ Հարություն Ղարագյոզյանին, Դավիթ Քոչարյանին և Գրիգորի Մարգարյանին:
Նրանց մեղադրում են կուսակցական կարգապահությունը խախտելու, կուսակցության խմբակցության կառավարության ծրագրին դեմ քվեարկելու որոշումը չկատարելու համար: Իրականում կուսակցության մի թևի ներկայացուցիչները փորձում են ներկուսակցական «չիստկա» իրականացնել և ԲՀԿ-ն մաքրել ոչ ցանկալի տարրերից, նրանցից, ովքեր ԲՀԿ-ի առաքելությունը համարում են ոչ թե այլընտրանք կամ ընդդիմություն լինելը, այլ իշխանության հետ համագործակցությունը:
Այս մարդիկ ԲՀԿ-ական են դարձել հենց ԲՀԿ-ի կոալիցիոն կուսակցություն լինելու հանգամանքը հաշվի առնելով: Իհարկե, նշված պատգամավորներն առայժմ հրապարակավ հերքում են իրենց հետ կապված ներկուսակցական դժգոհությունների առկայության փաստը:
Գրիգորի Մարգարյանը և Հարություն Ղարագյոզյանը «168 ժամ»-ի թղթակցին տեղեկացրել են, որ իրենք մտադրություն չունեն ինքնակամ հեռանալ կուսակցությունից, իսկ իրենց հեռացնելու խոսակցությունները համարել են հերյուրանք: