Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աչալուրջ ոստիկանը
ԱԺ-ում Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթից հետո Վլադիմիր Գասպարյանը նրանից հետաքրքրվել է.
-Պարոն Հովհաննիսյան, որպես հին ընկեր, չէիք ասի՞, թե ովքե՞ր և հատկապես ո՞ր դալանում են մերոնց ծեծելու:
Երկու օլիգարխ
-Արա, ախպեր, հիմա էլ գյուղնախարարն ա փող ուզում՝ հոկտեմբերյանցիների համար: Քանդվեցինք: Ախր, էսքան ուզել կլինի՞, որ մեզնից են ուզում:
-Մի ասա, ախպեր, մի ասա: Սաղ վախտ մեր դուռն են վազում: Ճիշտ են ասում էլի, որ կարկուտը ծեծած տեղն ա ծեծում:
Հառաչանքներ
Մթնեց, ծերունին լուռ չարչարանքով
Մի քանի աթար դրեց կրակին,
Ու հետո մռայլ, իր երկրի կարգով,
Քֆուրը կապեց տիրող կարգերին:
Մեր ապրուստն ի՞նչ էր, մի խորանարդ գազ,
Էն էլ թանկացրին, դարձրին տնազ
Լույսին փափա ենք ասելու դրուստ
Չոր հացին՝ գաթա, ընկած ի վերուստ...
Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան։
Ու հենց որ դրանք էսօր չքացան,
Թավադներն իսկույն իրարով անցան...
Հիմա եկել ես՝ ինձ հարց ես տալի,
Հետաքրքրվում իմ քեֆ ու հալով
Բա մեռած հո չենք, ապրում ենք էլի,
Ամեն մեռնողի երանի տալով...
Էդիկ Անդրեասյան