կարևոր
4513 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-27 19:47
Հասարակություն

Ոսկեպարում 14-15 տարեկան երեխաները զինվորագրվում են, մինչդեռ Երևանում մտածում են, թե կատակ է. Մեկնարկել է «Միասին» շարժման հանրահավաքը

Ոսկեպարում 14-15 տարեկան երեխաները զինվորագրվում են, մինչդեռ Երևանում մտածում են, թե կատակ է. Մեկնարկել է «Միասին» շարժման հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է «Միասին» շարժման հանրահավաքը, որին կհաջորդի երթը՝ ՀՀ ԱԺ, որի ժամանակ նախատեսվում է պահանջագիր ներկայացնել ԱԺ խմբակցություններին՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։

ՀԴԿ նախագահ, «Միասին» շարժման խորհրդի անդամ Արամ Սարգսյանը նշեց, որ պահանջագիրն ուղղված է նախևառաջ ՔՊ-ին,

«Մենք այդ պահանջագրով պատասխանատվություն ենք դնում ամեն մի պատգամավորի վրա»,- ասել է նա։

«Միասին» շարժման խորհրդի անդամ Հրանտ Բագրատյանն էլ պնդեց, որ ՀՀ պաշտպանական մեխանիզմները չեն աշխատում, որովհետև Փաշինյանն է վարչապետը։

«Ոսկեպարում 14-15 տարեկան երեխաները զինվորագրվում են, մինչդեռ Երևանում դեռ մտածում են, որ այս ամենը կատակ է։ Նամակ ունենք ոսկեպարցիներից, ասում են՝ պաշտպանեք մեզ, մենք կջարդենք ադրբեջանական բանակը։ Էդ ոնց եղավ, որ երբ ես էի վարչապետ ադրբեջանական բանակն այդտեղ ջարդվեց, աշխատել է պետք։ Նա աշխատունա՞կ է, նա ի՞նչ է հասկանում զենքի արտադրությունից»,- հայտարարել է Բագրատյանն ու ավելացրել, որ զենքի արտադրության պատասխանատու է նշանակվել արևելագետ։