|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը հրավիրված է գործարար Սամվել Կարապետյանի` այսօր կայանալիք ծննդյան արարողությանը: Նախարարը, սակայն, հայտարարեց, որ գործարար Կարապետյանի ծննդյան արարողությունը Մոնակոյում չի լինելու և այն, ինչ գրում են, իրականում չի համապատասխանում իրականությանը: «Մոնակո չեմ եղել ընդհանրապես ու որ գրում են, որ ես գնացի, եկա, նորից գնում եմ, հայտարարում եմ`այդ ամենը սուտ է», - նշեց նա:
Լրագրողների ճշտող հարցին` հրավիրված չե՞ք ծնունդին, պատասխանեց. «Ծնունդ անպայման գնալու եմ, բայց Մոնակոյում չի լինելու»: Այն հարցին, թե այդ դեպքում որտե՞ղ է լինելու, Բեգլարյանը չպատասխանեց: