|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Քանի որ այսօր երեկոյան վառվելու են Գլխավոր տոնածառի լույսերն ու գործարկվելու է մայրաքաղաքի տոնական լուսավորությունը, խնդրում ենք, հորդորում և պահանջում ենք թույլ չտալ երեխաներին դիպչել էլեկտրահաղորդակցության լարերին»,-նման հայտարարություն է տարածել «Սինեմարտ» ՍՊ ընկերությունը, որը զբաղվել է մայրաքաղաքի լուսավորության աշխատանքներով։
Ընկերությունից նաև հորդորում են՝ արգելեք երեխաներին նաև «հեծնել» ամանորյա դեկորները։
«Դրանք աշխատում են 220V լարման պայմաններում, ինչը նշանակում է, որ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների»,-նշում են ընկերությունից։