Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը ներկա է քաղաքական գրեթե ամբողջ էլիտան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մի շարք նախարարներ, պատգամավորներ, արտերկրից ժամանած պատվիրակներ...
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Yerkir.am-ի լրագրողին հաջողվեց հարցնել երկրորդ նախագահի որպիսությունը: Քոչարյանը լայն ժպիտով ասաց. «Լավ եմ, լավ եմ» :
Լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեցին` հնարավո՞ր է, որ մի օր էլ նա եկեղեցի կառուցի: Նա պատասխանեց. «Աստծո կամոք» : Երբ հարց ուղղեցին, թե ֆինանսական միջոցնե՞րը թույլ չեն տալիս կառուցել, Գագիկ Ծառուկյանը ընդհատեց լրագրողներին և ասաց. «Էսօր այդ օրը չի, չի կարելի հարգելի’, սիրելի’ լրագրողներ»:
Նշենք , որ միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի փեսան` Միքայել Մինասյանը, ով, սակայն, արագ հեռացավ և հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Տեսանյութը դիտեք այստեղ.