Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանին:
Նախ հարցրեցին, թե ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանի թիկնազորն ակտիվ գործում ընտրությունների ժամանակ: «Պետք չէ շահարկել Ծառուկյանի թիկնազորը, նրանք ևս Աբովյանի քաղաքացիներ են»,- պատասխանեց Գևորգյանը:
Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը իր՝ Վահագն Գևորգյանի ընտրությամբ ամբողջացրեց իր իշխանությունը Աբովյանում, արձագանքեց. «Մարդիկ համառորեն չեն ուզում հասկանալ, որ Ծառուկյանը կապ չունի այս ընտրությունների հետ»: Իհարկե, չթաքցրեց նաև, որ Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն, իր ընկերն է:
Վահագն Գևորգյանն ասաց, որ մտադիր չէ հանրապետական դառնալ, առաջին գումարման ԱԺ-ից սկսած` աշխատել է տարբեր հանձնաժողովներում՝ որպես փորձագետ, և երբեք կուսակցական չի եղել: «Երեսունից ավելի բակային հանդիպումներ ենք ունեցել ու կարծում եմ՝ դա նույնպես իր դերն ունեցել է»,- ասաց Վահագն Գևորգյանը:
Ի պատասխան հարցի, որ, ըստ ընդդիմության, Աբովյանում Id քարտերով կրկնակի, եռակի քվեարկել են, նա պատասխանեց. «Ինչի՞ մասին է խոսքը, նույնիսկ դիմում-բողոքներ չեղան: Միայն մեկ թերություն կար, ասում էին, որ տրանսպորտով մարդկանց տեղափոխում էին»:
Ըստ Վահագն Գևորգյանի՝ Աբովյանի բոլոր քաղաքապետերն էլ ունեցել իրենց ձեռագիրը, և ինքն էլ պատրաստ է այդ ավանդույթը շարունակել:
Հարցին` արդյո՞ք իրեն ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է մրցակիցը՝ Պալաչը, Վահագն Գևորգյանը պատասխանեց. «Ոչ, նա ինձ չի շնորհավորել»: