|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ նախագահի եւ Երիտասարդական խորհրդարանի անդամների նախաձեռնությամբ` այսօր Եռաբլուրում ծառատունկ կազմակերպվեց: Ուշագրավ է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավականին շատ ծառ տնկեց` թվով 16:
Yerkir.am-ի հարցին, թե չի՞ հոգնել, Աբրահամյանը պատասխանեց. «Հիմա Դուք տեսնում եք, որ նաեւ հողագործ եմ, որ թոշակի գնամ գործ կունենամ, անգործ չեմ մնա»:
ԱԺ նախագահը «ստիպեց», որ լրագրողներն էլ ծառ տնկեն կամ գոնե ջրեն:
Մեր հարցին, թե այդքան շատ ծառ տնկեց նաեւ մյո՞ւս պատգամավորների փոխարեն, ԱԺ նախագահը ի պատասխան կատակեց. «Դե ինչ անեմ, իմ բախտն էլ էդպես է բերել»:
Ի դեպ, ԱԺ նախագահը վերջում մեր թղթակցին վստահեցրեց նաեւ, որ չի հոգնել: