Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի Աջափնյակ համայնքի ընտրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցանկը ղեկավարող Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով քարոզարշավի փուլում նկատվող բացասական երեւույթներին, ասաց, որ արդեն լուրեր են պտտվում համատարած ընտրակաշառքի մասին: Նա նշեց, որ որքան մոտենում են ընտրությունները, եւ պարզվում է, որ իշխանության վիճակն անհույս է, ինչ թիվ ասես` տալիս են մարդկանց: Ինչպես նաեւ մարզպետներն ու գյուղապետերն են սկսել ակտիվորեն աշխատել իշխող կուսակցության համար:
Արմեն Ռուստամյանի խոսքերով` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր ուժերի վստահված անձանց ու հանձնաժողովի անդամների թիվը բավարար է, որ ընտրախախտում թույլ չտան, իսկ դրսում վերահսկողությունն առավել դժվար է: Արմեն Ռուստամյանը նշեց, որ որեւէ կուսակցություն միայնակ չի կարող պայքարել համակարգի դեմ եւ անհրաժեշտ է միավորում գոնե ընտրությունից հետո՝ ավագանիում: