կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-12 13:33
Քաղաքական

Ընտրակաշառքի ձեւերը՝ Գյումրիում

Ընտրակաշառքի ձեւերը՝ Գյումրիում

Գյումրիում արդեն երեք օր է՝ մեկնարկել է հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Yerkir.am-ի հետ զրույցում Գյումրու ավագանու ՀՅԴ ցուցակը գլխավորող` Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, վիրաբույժ Աշոտ Կուրղինյանը նշեց, որ ՀՅԴ-ն ակտիվորեն սկսել է քարոզարշավը, և որ իրենց համար կենդանի հանդիպումները ամենակարևորն են:

«Առաջին հանդիպումն ունեցել ենք բժշկական կոլեկտիվի հետ, երկրորդ օրը` արտադրության կոլեկտիվի, երեքշաբթի 2 հանդիպում կունենանք կրթական քոլեջում: Մեր քարոզարշավի շեշտը կենդանի խոսքն է, բակային հանդիպումներն են, հանդիպումները տարբեր կոլեկտիվների հետ»,- ասաց նա` հավելելով, որ հնարավոր է քարոզարշավի վերջում անցկացնեն մեծ միջոցառում:

Մեր զրուցակիցը խոսեց նաև ընտրակաշառքի և սպառնալիքների մասին և նշեց, որ ՀՅԴ-ի մոտ սպառնալիքի լեզուն չի անցնում: «Ընտրակաշառքը մեզ անհանգստացնում է, այն տարբեր ձեւերով կարող է արտահայտվել, օրինակ` կարող են ինչ-որ մեկի ջրի վարձի պարտքը մարել, գազի պարտքը տալ, բակը խճապատել…»,- ասաց Կուրղինյանը:

Ըստ նրա` նման արատավոր երևույթների դեմ պայքարում են իրենց խոսքով, իրենց վարքով: «Կանխիկ ընտրակաշառքի դեմ պայքարում մեզ հետ այլ կուսակցություններ էլ կան, որոնք նույնպես այդ ամեն ինչին շատ ուշադիր են»,- ասաց Կուրղինյանը: