Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ապրիլի 26-ին կմեկնարկի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնը:
Փառատոնի բացման օրը կներկայացվեն Երվանդ Ենգիբարյանի «Իմ անցած ուղին. Սերգեյ Եսենին» (Հայաստան), Սթիվեն Թոմաս Օքսների «Պանտելեյ Կարմանովի տաղտկալի ճշմարտությունը» (ԱՄՆ-Ռուսաստան), ինչպես նաեւ Բիաթե Էհլերի «Աննի լռությունը» (Գերմանիա) ներկայացումները:
Փառատոնի շրջանակներում գործնական կապեր են հաստատվել Լեհաստանի հետ, եւ այս տարի «Արմմոնոն» կունենա լեհական ուղղվածություն. փառատոնի ընթացքում կցուցադրվի լեհական 5 մոնոներկայացում:
Փառատոնը կտեւի մինչեւ մայիսի 1-ը: