կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-23 10:20
Քաղաքական

Գործարար է, բայց ''էնքան էլ չէ''

Գործարար է, բայց ''էնքան էլ չէ''

ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած Վահագն Մախսուդյանը, ըստ լուրերի, օրենսդիրի փառքին արժանացել է իր փեսայի՝ «ԲԱՄՕ» ընկերության սեփականատերերից Հակոբ Մուրադյանի շնորհիվ (Մախսուդյանի դուստրը Մուրադյանի կինն է). գրում է թերթը: Վերջին երկու գումարման ԱԺ պատգամավոր Մախսուդյանը պատասխանել է «Հրապարակ»-ի որոշ հարցերին.

 

- Պարոն Մախսուդյան, Դուք պատկերացնո՞ւմ եք ԲՀԿ-ին ընդդիմադիր կուսակցության դերում, կո՞ղմ եք, որ ԲՀԿ-ն դառնա ընդդիմադիր:

 

- Իհարկե:

 

- Իսկ ի՞նչն էր խանգարում, որ խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարեիք, որ ընդդիմություն եք, մի քանի ամիսների ընթացքո՞ւմ դարձաք ընդդիմություն:

 

- Կհանդիպենք, կխոսենք, քանի որ էդ խոսակցությունները դեռ վերջնական չեն, ես իմ տեսակետն եմ ընդամենը ասում՝ կոնկրետ ես կուզենայի, բայց վերջնական ինչ է ձևավորվելու, դեռ չեմ կարող ասել: Վերջապես կամ էս կողմ պիտի լինի, կամ էն կողմ, էլի:

 

- Ձեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, օրինակ, կո՞ղմ է, որ ընդդիմություն դառնաք, օրինակ, Դուք պատկերացնո՞ւմ եք Հայաստանում ընդդիմադիր օլիգարխ:

 

- Ես քո էդ հարցերին չեմ կարող պատասխանել, կներեք, բայց չեմ պատասխանի: Դա իրենից հարցրեք, դա իր տեսակետն է, ես իր փոխարեն կարո՞ղ եմ պատասխանել:

 

- Պարոն Մախսուդյան, կյանք տեսած, տարիք առած ու ճանապարհ անցած մարդ եք, որ ասում եք՝ կողմ եք ընդդիմադիր դառնալուն, ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն, որտեղ հիմնականում գործարարներ ու բիզնեսմեններ են հավաքված, իշխանության հետ բոլոր թելերով կապված, կարո՞ղ է իրական ընդդիմություն դառնալ, այդ դեպքում ի՞նչ կմնա ձեր կուսակցությունից:

 

- Ո՞նց ինչ կմնա: Ենթադրենք՝ գործարար է, նա իրավունք չունի՞, ենթադրենք՝ մի գործ անում է, նա իրավունք չունի՞ իր տեսակետն ունենալու, թե՞ իշխանությունները մինչև վերջ պտի տրորեն, դրա վերջը պիտի գա՞, թե՞ չէ:

 

- Կարծում եք գործարարները ԲՀԿ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո չե՞ն լքի կուսակցությունը:

 

- ….Ասում եմ՝ ինձ մի խոսցրու, հետո դրա մասին կարտահայտվեմ:

 

- Ընդդիմադիր հռչակված կուսակցությունները, տեսեք, չմասնակցեցին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, մինչդեռ ԲՀԿ-ի հատկապես գործարար հատվածը կազմ-պատրաստ ներկայացրել էր այդ նիստին:

 

- Ոչ, գործարար թևը չէր… դա ԱԺ հատուկ նիստ էր, կոնկրետ իմ համար հետաքրքիր էր, և ես պետք է մասնակցեի, ես գործարար եմ, բայց էդքան չէ, որ չգիտեմ եսիմ ինչից վախենամ, ոնց վախենամ: Բայց իմ համար նախագահի ինաուգուրացիան հետաքրքիր էր, թե ինչպես կանցնի:

 

- Բա ո՞ւր մնաց խոսքի ու գործի, գաղափարի ու գործողությունների միասնությունը, ստացվում է՝ ձեր կուսակցության ղեկավարի համար էլ հետաքրքիր չէ, դրա համար չեկավ այդ նիստին:

 

- Արի էդ հարցերով թող:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթում: