|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը պատմեց մարտի 26-ին Մոսկվայի երաժշտության տանը կայացած համերգի մասին: Նա նշեց, որ այդ համերգը պատրաստվում են կրկնել նաեւ Հայաստանում` հավանաբար աշնանը:
Վարպետը զարմացել էր, որ թեեւ համերգի տոմսերը թանկ են եղել` 200-800 դոլար, դահլիճը լեփ-լեցուն է եղել:
Համերգին մասնակցել է նաեւ վարպետի թոռը` կրտսեր Ջիվանը, ով պապի համոզմամբ` իրենից էլ լավ է նվագում: «Ջիվանը էնքան հիմար չի, որ իր երեխուն փչացնի»,- ասաց ավագ Ջիվան Գասպարյանը` շեշտելով, որ եթե թոռը տաղանդ չունենար, ինքը չէր թողնի, որ նա նվագի:
Ջիվան Գասպարյանին հուզել էր այն, որ մոսկովյան համերգից հետո իրեն մոտեցել էին երիտասարդ ռուս աղջիկներ ու ասել, որ իրենք նոր են հասկանում հայկական երաժշտությունը։
Ապրիլի 29-ին երաժիշտները համերգով հանդես են գալու նաեւ Կրեմլի դահլիճում: