կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 14:51
Քաղաքական

Սա քաղաքական հայտարարություն էր. Այվազյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Սա քաղաքական հայտարարություն էր. Այվազյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Դա քաղաքական հայտարարություն էր. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է արձագանքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանին սպառնում է դեֆոլտ:

«Պետք է հարցնել առաջին նախագահին, թե ի՞նչ հիմնավորումներից ելնելով է ասում, որ Հայաստանին դեֆոլտ է սպառնում, որվհետև ՀՆԱ-ն, արտաքին պարտքն անմիջականորեն դեֆոլտի հետ կապ չունեն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մեր երկրում չի եղել օրինակ, որ որևէ մեկը լինի անվճարունակ:

«Այո, գտնում եմ, որ բեռը բարձր է, անհրաժեշտ քայլեր են պետք, որպեսզի մենք կարողանանք ավելի դինամիկ զարգանալ: Այստեղ քաղաքական հայտարարություն է, և ես ցավում եմ, որ նման բան է եղել, քանի որ ցանկացած դեպքում, ցանկացած պետական պաշտոնյայի կողմից երբ տեղի է ունենում դեֆոլտի մասին հայտարարություն, դա պարզապես կարող է որոշակի առումով վանել ապագա ներդրողներին,- նշեց Այվազյանը:- Պետք է ունենաս հիմնարար պատճառներ ՀԱՊԿ-ի գալուց առաջ հայտարարելու դեֆոլտի մասին: Մարդիկ կիմանան, որ վաղը չէ մյուս օրը Հայաստանը չի կարող իր ներքին պարտավորությունները կատարել` սկսած աշխատավարձից, թոշակներից և այլն: Դա կարող է ներդրողների վրա ազդել: Իսկ ո՞նց եք դուք մտածում: Ես ՀՀ հիմնադիր նախագահին համարում եմ շատ լուրջ անձնավորություն, բայց եթե անգամ պատգամավորն է այստեղ հայտարարություն անում, որ Հայաստանում կարող է այսպիսի բան լինել, դա էլ ազդում է, այսինքն՝ մարդիկ ասում են, որ դեֆոլտի հոտ է գալիս էս երկրից»: