Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շանթն իրականացրեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված իրավունքը` յուրաքանչուր քաղաքացու` ապստամբելու իրավունքը: Անդրադառնալով նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններին` այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով` երբ պետությունն այնպիսի օրենքներ է ընդունում, որ արդարության համար պայքարելը դառնում է անհնար, մարդը դիմում է ապստամբության: «Շանթը գերադասեց ոչ թե արտագաղթել, այլ պայքարել ապօրինի իշխանության դեմ»,- ասաց Սաքունցը:
Անկարգությունների ժամանակ բերման ենթարկված, ապա նաև ձերբակալված անձանցից մեկը` Դավիթ Գրիգորյանը, պատմեց, թե ինչպես են իրեն և մի խումբ այլ քաղաքացիների 7-8 կարմիր բերետավորներ ամենալկտի պահվածքով շպրտել ոստիկանական մեքենայի մեջ և տարել բաժին: «Մեքենայի մեջ մեզ հետ մի մարդ կար, ով ոստիկաններից ջուր խնդրեց` ասելով, թե ինքը սրտային հիվանդ է, իսկ ոստիկաններից մեկը նրան պատասխանեց. «Սրտային ես՝ մեռի»: Մեքենայի մեջ ոստիկաններն իրար վրա էին գոռում, հարվածում էին իրար: Կատարյալ քաոս էր, իրենք էլ չէին հասկանում` ինչ են անում»,- հիշում է Դավիթը:
Գրիգորյանի խոսքով` իրեն բերման են ենթարկել օրենքի բազմաթիվ խախտումներով, երեքուկես ժամից ավելի պահել են բաժնում, սակայն չեն բացատրել, թե ինչ հիմքերով են նրան բերման ենթարկել, հետո միայն տեղեկացել է, որ իր նկատմամբ ձերբակալման որոշում կա` ՀՀ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով: Քաղաքացու խոսքով` ոստիկանության Կենտրոնականի բաժին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այցից հետո են միայն սկսել ինչպես կարգն է, այնպես վարվել իրենց հետ: