|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Դոնեցկի «Շախտյորը» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին գնահատել է 30 մլն եվրո: Այս մասին հայտնում է championat.com-ը` վկայակոչելով «Известия» պարբերականը:
Մխիթարյանի և ուկրաինական ակումբի պայմանագրի ժամկետը սպառվում է 2015-ին, սակայն նրանով արդեն սկսել են հետաքրքրվել մի շարք ակումբներ: Այս մասին ավելի մանրամասն խոսել է «Շախտյոր»-ի մամուլի քարտուղար Ռուսլան Մամրազովը:
«Մեզ շատ առաջարկներ են գալիս այս կամ այն ակումբից` կապված Մխիթարյանի տեղափոխման հետ: Կարծում եմ, որ դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: Նա, իրոք, հիանալի խաղ է ցուցադրում: Սակայն հետաքրքվելը տարբերվում է կոնկրետ առաջարկներից, որոնք դեռ չկան: Բացի այդ` Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ցանկանում է մնալ ակումբում մինչև պայմանագրի ավարտը: Ինչ վերաբերում է տրանսֆերի արժեքին, դա փակ ինֆորմացիա է»,- ասել է նա: