Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Ազատության հրապարակում արդեն 14 օր է, ինչ հացադուլ է անում, թույլ չի տալիս շտապօգնության բժիշկներին, որ ստուգեն իր առողջական վիճակը։
Հրապարակի մոտակայքում տեղակայված շտապ օգնության մեքենայում հերթապահությունը ստանձնած բժիշկը, ով չներկայացավ, Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց հերթական անգամ արգելել է բուժզննում անցկացնել՝ հավատացնելով, որ իրեն լավ է զգում։