կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 15:44
Քաղաքական

Բյուջեի նախագծում ԶՈւ-ի հետ կապված բարեփոխումները որևէ արտացոլում չունեն․ Տիգրան Աբրահամյան

Գլխավոր խնդիրը, որը կա պետական բյուջեի ռազմական բլոկում, այն է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում հռչակված՝ ԶՈւ բարեփոխումների ծրագիրն առ այս պահը դեռ չի հաստատվել: Այս մասին 2022 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ավելին՝ դա նույնիսկ քննարկում չի անցել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ըստ այդմ՝ ԶՈւ-ի հետ կապված պայմանական բարեփոխումները որևէ արտացոլում չունեն 2022 թվականի պետական բյուջեի նախագծում: Այսինքն՝ մենք ունենք հետպատերազմյան ժամանակահատված, ունենք աղետալի հետևանքներ, որոնք արտացոլված են և՛ սահմանագծում, և՛, առհասարակ, ԶՈւ-ում, և՛ անվտանգության համակարգում։ Մեկ տարի է՝ խոսում ենք զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց մինչև այդ բարեփոխումները ոչ միայն առարկայական քննարկումներ չեն ստացել, որևէ ձևով այդ հայեցակարգն ընդունված չէ, բայց մենք քննարկում կամ հաստատում ենք ռազմական բյուջե: Մենք չենք էլ ձևակերպել, թե ո՞ւր ենք գնում, ի՞նչ ճանապարհով ենք գնում: Կա՞ որևէ մեկը, որը գիտի, թե մենք ինչ մոդելի ԶՈւ ենք կառուցում, համակարգն ինչպիսի փոփոխությունների ենք ենթարկում և, ըստ այդմ, որ ուղղությամբ ենք շարժվելու», - ասաց Աբրահամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։