| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2013թ. նախագահական ընտրություններում իշխանությունների համար լավ աշխատած ՀՀԿ-ական քաղաքապետերն ու համայնքապետերը բարձրացել են իշխանությունների աչքին, եւ այդ հանգամանքը հաշվի առնելով` տեղական ինքնակառավարման մարմինների որոշ ղեկավարներ արդեն հասցրել են պարզ ճակատով այցելել իրենց ղեկավարներին և խնդիրներ բարձրացնել:
Ընտրություններից հետո իշխանությունները պետք է որ լավ նայեին նաև Սերժ Սարգսյանի օգտին ձայների զգալի քանակ ապահոված հրազդանցիներին: Բայց պատկերն այլ է: Քաղաքի ճանապարհներին առաջացած ջրափոսերին թիվ ու սահման չկա, ավելին` ջրափոսերն ամրապնդում են իրենց կայուն դիրքերը և սուպերմարկետների օրինակով ձգտում ավելի մեծանալ: Ի տարբերություն անբարեկարգ փողոցների համար պատասխանատուների, ջրափոսերի բախտը հարցում բերել է` վարորդները նրանց չեն հայհոյում:
Ինչևիցե, գարունը եկել է, ջրափոսերի թիվն ավելանում է` արձանագրելով մի «դրական» երևույթ` արտագաղթի հետևանքով հայհոյողների թիվը նվազել է:
Քաղաքի անմխիթար վիճակն այլեւս չհանդուրժող մարդիկ վերցրել են տեսախցիկն ու ստանձնել լրագրողի դերը: Yerkir.am-ը ներկայացնում է Հրազդանի բնակիչ Մեսրոպ Մեսրոպյանի պատրաստած տեսանյութը , որը պատմում է քաղաքի անբարեկարգ փողոցների, «նորագույն մեթոդներով» կատարված փոսալցման աշխատանքների և, ընդհանրապես, հրազդանյան ասֆալտի յուրահատկությունների մասին: