|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների սերը, թերեւս, գենետիկական է։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար որոշ մարդկանց ասֆալտին փռելու սպառնալիքներ է հնչեցնում, իսկ պատգամավոր Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ասֆալտ է փռում։
Երեկ համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանն իր ծննդավայր Իջեւանում անձամբ է վարում ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկը»։ Իսկ իրականում Փաշինյանների հայրենի Իջեւանում տեւական ժամանակ է՝ շինարարական եռուզեռ է, լուսավորում են քաղաքը, ասֆալտապատում փողոցները, եւ այդ գործընթացներին անձամբ մասնակցում է ոչ միայն Սիփան Փաշինյանը, այլեւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը։ Իշխանությունները հույս ունեն, որ այսկերպ հնարավոր է շահել իջեւանցիների սիրտը, վերականգնել անտառային պատերազմի օրերին կորցրած վստահությունն ու գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից պատվով դուրս գալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։