Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները տևական ժամանակ է, ինչ չեն շահագործվում: Ավելին, դրանցից մեկը, որը գտնվում է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, անսարքություն ունի:
Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանն անսարքության պատճառով չի օգտագործվում: Չի օգտագործվում նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ դրված բիոգուգարանը: Եկեղեցու աշխատակիցներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, պատմել է. «Զուգարանները տեդադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից: Փորձարկեցին, տեղադրեցին, մի երկու անգամ էլ օգտվեցին, հետո չեմ իմանում, թե ինչի համար, փակեցին ու գնացին: Երկու օր առաջ էլի եկան, ջուրը միացրին, լույսն էլ մոռացան անջատեն, միացրած թողեցին ու գնացին»:
Այսպիսով՝ 300 հազար ԱՄՆ դոլար արժողություն ունեցող բիոզուգարանները, որ այդքան կարևորվում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, չեն ծառայում իրենց նպատակին: Ի դեպ, եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ամեն զուգարանին 150 հազար ԱՄՆ դոլարից ավելի գումար տվել: