կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 16:10
Սպորտ

Դժվարանում եմ ասել` կկարողանա՞մ միանալ հավաքականին, թե՞ ոչ. Մարկոսով

Դժվարանում եմ ասել` կկարողանա՞մ միանալ հավաքականին, թե՞ ոչ. Մարկոսով

Ռուսական «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, ով ընդգրկված էր մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմում, մարտի 11-ին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 23-րդ տուրի շրջանակներում կայացած «Ուֆա»-«Սիբիր» հանդիպման ժամանակ խաղային դրվագում բախվել էր հյուրերի դարպասապահ Տրունինի հետ, որի հետևանքով երկու ֆուտբոլիստն էլ վնասվածք են ստացել:

 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ ունեցած հեռախոսազրույցում Միխայիլ Մարկոսովն ասել է, որ այժմ իր առողջական վիճակը համեմատաբար լավ է, սակայն բժիշկներն ասել են, որ ուղեղի թեթև ցնցում կա: «Կոտրվել է նաև քիթս, որոշակի ցավեր ունեմ կոնքի շրջանում: Առայժմ վերջնականապես հայտնի չէ, թե որքան կպահանջվի իմ վերականգնման համար: Բժիշկների վերջնական եզրակացությունը կլինի օրերս: Այդ պատճառով դժվարանում եմ ասել՝ կկարողանա՞մ միանալ հավաքականին, թե՞ ոչ: Ամեն ինչ կախված կլինի իմ վիճակից, քանի որ առայժմ բժիշկները խորհուրդ են տալիս միայն հանգստանալ»,- ասել է նա:

 

«Խաղային այն դրվագում, որտեղ բախվեցի Տրունինի հետ, իմ կողմից միտում չկար, ես նույնիսկ չէի էլ տեսնում նրան և վազում էի դեպի գնդակը: Կարգապահական կոմիտեն դեռ չի որոշել իմ պատժի չափը, բայց հույս ունեմ, որ հաշվի կառնվի այն հանգամանքը, որ իմ կողմից դիտավորություն չի եղել»,- նշել է ֆուտբոլիստը: