կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-19 19:26
Հասարակություն

Դժվարանում եմ հասկանալ քաղաքաշինության նախարարության դիրքորոշումը. ՀՀԿ-ական

Դժվարանում եմ հասկանալ քաղաքաշինության նախարարության դիրքորոշումը. ՀՀԿ-ական

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն ծրագրին, համաձայն որի` նախատեսվում է Երևանի մի շարք ԲՈւՀ-եր  Գյումրի տեղափոխել, նշեց, որ այս ծրագիրը մեղմ ասած ուտոպիստական է: «Ես հեռուստատեսությամբ լսեցի, թե ինչպես է վաստակավոր ճարտարապետ Մուշեղյանը փորձում հիմնավորել ԲՈւՀ-երը Գյումրի տեղափոխելը, բայց նրա մոտ չստացվեց հիմնավորումը»,- նշեց Ավետիսյանը: Վերջինիս կարծիքով`ինչ-որ բան ուզում են անել Գյումրիի համար, բայց այս ծրագիրը, ըստ պատգամավորի, ուտոպիստական է:

 

«Պետք չէ նոր ԲՈՒՀ ստեղծել, Գյումրիում երեք պետական ԲՈւՀ-երի մասնաճյուղեր կան: Թող եղածները պարզապես զարգացնեն, ոչ թե նոր ստեղծելու մասին մտածեն: Ես դժվար եմ պատկերացնում ԲՈւՀ-երի տեղափոխությունը: Ինձ համար դժվար է հասկանալ քաղաքաշինության նախարարության դիրքորոշումը: Ինչի ուրիշ խնդիր չկար լուծելու, որ ԲՈՒՀ-երի տեղափոխության խնդիրն են լուծում»,- ասաց պատգամավորը: Նրա բնորոշմամբ`վատ բան չեն անում, բայց շատ թերի հիմնավորումներ են ներկայացվում, որոնք իրատեսական չեն:


Մեր այն դիտարկմանը` միգուցե ԱԺ-ն Գյումրի տեղափոխեն, պատգամավորը պատասխանեց. «Ես դրան միանշանակ կողմ եմ»: