Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահական ընտրություններից հետո ընթացող զարգացումները թույլ չեն տալիս դրական արձագանքել դիտարկմանը, թե Երեւանի ավագանու ընտրություներում Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունը» կարող են կրկնել իրենց արդյունքները. լրագրողներին այսօր ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Իր ասածը նա հիմնավորում է այն դիտարկմամբ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը դնում է այնպիսի խնդիրներ, որոնք դժվար ընկալելի եւ հասկանալի են քաղաքական լայն շրջանակների համար:
Երբ լրագրողները փորձեցին պարզել, թե Գագիկ Մինասյանի նշած` Րաֆֆի Հովհաննիսյանի անհասկանալի քայլերը նշանակո՞ւմ են, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Ժառանգությունը» կունենա ձայների կորուստ, բանախոսը պատասխանեց, որ դժվար է այդ հարցին հստակ պատասխանել, քանի որ այժմ գտնվում ենք գործընթացի կենտրոնում` ընտրություններից հետո անցել է 20-25 օր, իսկ հաջորդ մեծ ընտրություններին դեռեւս շուրջ երկու ամիս կա:
Ուստի Գագիկ Մինասյանը չի բացառում, որ «Ժառանգություն» կուսակցությունը եւ դրա լիդերը կարող են քաղաքական գործընթացների վերագնահատումներ անել: Նա նշեց, որ այն 38 տոկոսը դեռ գտնվում է հետընտրական զարգացումների ազդեցության ներքո: Ու եթե իսկապես լինեն իրավիճակից բխող քայլեր ու նախաձեռնություններ, բանախոսի կարծիքով, այն տենդենցը, որ այսօր կա, կարող է փոխվել: