կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 10:20
Առանց Կատեգորիա

Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է. «Ժողովուրդ»

Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 3.9 տոկոսով նվազել են: Նույն պատկերն է նաև խոզի և ոչխարի մսի դեպքում, այս տարվա հունվար-հունիսին խո­զի մսի արտադրության ծավալները պակասել են 6 տոկոսով, իսկ ոչխարինը` 2.9 տոկոսով:

Փոխարենն ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները 10.8 տոկոսով: Բացի այս, անկում արձանագրվել է նաև երշիկեղենի արտադրության ոլորտում 4.7 տոկոսի չափով: Փոխարենը Հայաստա­նում ավելացել է անասնագլխաքանակը, եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին` 571 հազար 861, իսկ 2020-ին` 579 հազար 256:

Այս ամենի արդյունքում, մասնագետների խոսքերով, տավա­րի, խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալներն առաջիկայում կավելանան»,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: