Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-05-05 14:49
Հասարակություն

Ինձ եկած ծանուցման մեջ չկա գրառում քաղաքապետարանում տուգանքը բողոքարկելու համար, ինչը միշտ եղել է նախկինում. Տիգրան Չոբանյան

Ինձ եկած ծանուցման մեջ չկա գրառում քաղաքապետարանում տուգանքը բողոքարկելու համար, ինչը միշտ եղել է  նախկինում. Տիգրան Չոբանյան

Տիգրան Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր ստացա ծանուցում քաղաքապետարանից, ավտոկայանատեղիում խախտում կատարելու համար տուգանվելու վերաբերյալ։ Որ կանգնած վայրում չկա որևիցե մատնանշում կայանատեղին վճարովի լինելու մասին չեմ էլ ասում։ Սակայն ինձ եկած ծանուցման մեջ չկա գրարում քաղաքապետարանում տուգանքը բողոքարկելու համար, ինչը միշտ եղել է նախկինում։ Այսինքն հնարավորինս բարդացնում են բողոքարկումը որպեսզի վարորդները ժամանակ չունենան ապորինի տուգանքով զբաղվելու համար։ Եվս մի փաստ, ստացել եմ նաև տուգանքի ծանուցում ՃՈ-ից, հոծ գիծը խախտելու համար։

Պահանջում եմ ՃՈ -ը հրապարակել երբ է չեղարկվել հոծ գիծը հատելու համար վարորդին չտուգանելու որոշումը և երբ է այս մասին իրականացվել հանրային զգուշացում վերոգրյալ որոշման փոփոխվելու վերաբերյալ։

Խնդրում եմ հրապարակումս տարածել, քանի որ խնդիրը միայն իմը չէ։ Նաև լրագրողների ուշադրությունն եմ գրավում» ։

No description available.