|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրություններից հետո իր առաջին արտասահմանյան այցը Մոսկվա օրինաչափ է համարում: «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը, եւ դրանով ամեն ինչ ասված է»,- ըստ РИА Новости-ի` ասել է Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Պուտինն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանին եւ Հայաստանին կապում են հատուկ հարաբերություններ եւ կրկին Սերժ Սարգսյանին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
«Հայաստանի հետ մեր հարաբերությունները առանձնահատուկ են: Ընդհանուր առմամբ` դրանք հաջող են զարգանում: Չնայած համաշխարհության տնտեսության որոշակի դժվարություններին` անցյալ տարի ապրանքաշրջանառությունը աճել է ավելի քան 20 տոկոսով, եւ ես հաճույքով եմ նշում, որ Ռուսաստանը շարունակում է պահել առաջին տեղը Հայաստանի հետ առեւտրային-տնտեսական շրջանառությունում»,- ասել է ՌԴ նախագահը:
Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Հայաստան: