Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Բունդեսթագի` բունդեսվերի զինծառայողների գործերով լիազոր Հելմուտ Քենիգսհաուսը Թուրքիայում գերմանական ռազմակայան տեսչական այց կատարելուց հետո պահանջել է, որ Գերմանիայի իշխանությունները շտապ քայլեր ձեռնարկեն, քանի որ գերմանացի զինծառայողների առջեւ ծառացած խնդիրները չափազանց շատ են` դրանք անտեսելու համար. տեղեկացնում է Die Welt-ը:
Նա քննադատել է սանիտարական պայմանները, որում ապրում են Patriot հրթիռային համալիրները սպասարկող 320 գերմանացի զինծառայողները: Թուրք գործընկերների հետ նրանց համագործակցությունը Քենիգսհաուսը բնութագրել է որպես խնդրահարույց. թուրքական կողմն ուշացնում է փոստը, սահմանափակում է տեղաշարժը ճամբարում, պահանջել է հանել գերմանական դրոշը: Եղել են նաեւ ազգայնականների հարձակումներ գերմանացի զինծառայողների վրա: