կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-04 19:35
Քաղաքական

ԲՀԿ-''Ժառանգություն'' հանդիպման մասին

ԲՀԿ-''Ժառանգություն'' հանդիպման մասին

ԲՀԿ նախագահի հետ հանդիպման այն մասերը, որոնք ենթակա են եղել հրապարակման, արդեն հրապարակվել են, եւ այլ մեկնաբանություններ չկան. այսօր ՍԴ դիմում-հայց ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

 

Անդրադառնալով սոցցանցերում եւ այլուր քննարկվող թեմային, ըստ որի` «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը համեմատվում է ՀԱԿ-ԲՀԿ բանակցությունների հետ, Հովսեփ Խուրշուդյանը մեկնաբանեց, թե քաղաքական բանակցություններն ընթանում են տարբեր քաղաքական ուժերի հետ:

 

«Եվ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն անգամ Սերժ Սարգսյանին այցելեց ու քննարկեց ստեղծված քաղաքական ճգանաժամից դուրս գալու ուղիները, ապա ես չեմ տեսնում պատճառներ, որ մենք պետք է խուսափեինք խորհրդարանում քանակով երկրորդ ֆրակցիան ունեցող քաղաքական ուժի հետ քաղաքական կոնսուլտացիայից»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը:

 

Րաֆֆի Հովհաննիյանը մարտի 5-ին` ժամը 17:00-ին, ՀՀ գործող նախագահը, վարչապետն ու Երեւանի քաղաքապետը հրավիրել է Ազատության հրապարակ, որտեղ էլ նրանք պետք է ներկայացնեն իրենց հրաժարականները: ՀՀԿ-ական պատգամավորների կողմից դա բացառվել է, եւ նրանք ավելի հավանական են համարել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը, պարապ մնալով, կգնա նրանց այցելության եւ բարեւելու: Հովսեփ Խուրշուդյանը դա որակեց որպես դատարկ մեկնաբանություններ: Այս կապակցությամբ նա նշեց, թե հանրային հաշվետվության հրավեր է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից:

 

«Նրանք չէին գալու` Րաֆֆի Հովհաննիսյանին հաշվետվություն տալու, այլ` հանրությանը, այդ հրապարակում հավաքված ժողովրդին` ընտրողներին: Եվ ես կարծում եմ, որ ցանկացած նորմալ երկրում նման կարգի հրավերը կհարգվեր»,- այս կապակցությամբ ասաց «Ժառանգության» մամլո խոսնակը: