|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, որն այսօր Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը փակած տաքսու վարորդների հետ հանդիպման էր գնացել, վարորդների հետ ընդհանուր հայտարարի գալուց ու ճանապարհը բացվելուց հետո կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ:
Նա տեղեկացրեց, որ վարորդական իրավունք ստանալն առավել քան կբարդանա, հարցաշարերի հարցերը կավելանան` 600-ից դառնալով մոտ 1000: Ընդգծեց` այժմ բացառվում են գումարով վարորդական իրավունք ստանալու դեպքերը:
Իսկ ի՞նչ է լինելու նախկինում կաշառքով գնված վկայականների հետ, զրկվելո՞ւ են վարորդական իրավունքից, ոստիկանության ներկայացուցիչն արձագանքեց. «Եթե նախկինում նման դեպքեր եղել են, ապա համապատասխան ծառայությունները զբաղվել են, և համապատասխան մարդիկ պատասխանատվության են ենթարկվել, իսկ այդ մարդիկ էլ զրկվել են վարորդական իրավունքներից»: