Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հադրութում այսօր ցույց էր, ինչպես 25 տարի առաջ, երբ մտավորականներն ու շարքային քաղաքացիները հավաքվել էին` այն ժամանակ շրջկոմի շենքի մոտ եւ իրենց հոգու ճիչն էին աղաղակում՝ «Միացում» վանկարկելով։
Այսօրվա միջոցառման մասնակիցները հադրութցիներ չէին միայն, այլ բազմաթիվ հյուրեր՝ Արցախի տարբեր շրջաններից ու Հայաստանից, ովքեր մինչեւ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված ցույցի մեկնարկն այցելեցին Հադրութի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան գոյամարտի ընթացքում զոհվածների հիշատակին։
Ցույցի ընթացքում ելույթ ունեցողները հիմնականում 25 տարի առաջ Շարժումը նախաձեռնող խմբի որոշ անդամներ էին՝ Էմիլ Աբրահամյան, Գրիգորի Հայրապետյանը, Մարգարիտա Քարամյանը /Սարգսյան/։ Ցույցի ժամանակ ելույթ ունեցան նաեւ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ։
Ցույցից հետո տոնական միջոցառումը եզրափակվեց համերգով՝ «Մենք ենք մեր սարերը» համույթի մասնակցությամբ:
աղբյուրը` karabakh-open.info