Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնի է, որ ԵԽԽՎ-ն դեմ է քվեարկել «Քաղաքական բանտարկյալները Ադրբեջանում» զեկույցին, որում բավական կոշտ գնահատականներ են հնչեցվում Ադրբեջանում հետապնդումների կապակցությամբ: «Ժողովուրդ» օրաթերթն, անդրադառնալով դրան, գրել էր. «Ահա թե ինչ հետեւանքներ է ունենում, երբ իշխող նժդեհական կուսակցությունը ԵԽԽՎ պատվիրակությունում իր կողմից գործուղում է ոչ թե պրոֆեսիոնալ պատգամավորների, այլ ընդամենը բարետես, երիտասարդ ու անփորձ աղջնակների, ինչպիսիք Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանն են»:
Թերթի այս մեղադրանքին այսօր ԵԽԽՎ աշխատանքները ամփոփելու ժամանակ անդրադարձան հենց իրենք` Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը:
Արփինե Հովհաննիսյանը, խոսելով փորձառությունից, նախ ընդգծեց, որ փորձառու չեն ծնվում` փորձառու դառնում են: «Ես փորձառությանը վերաբերվում եմ հարգանքով, բայց ոչ սրբազան սարսուռով: Փորձառու գործընկերներս կհավաստեն, որ փորձառությունն այս խնդրում կապ չուներ, քանի որ մեծ լոբբինգ է իրականացվել: Իսկ ինչ վերաբերում է բարետեսությունը, ասեմ, որ այն թերեւս կփրկի աշխարհը, եթե չարությունն եւ տգիտությունը այն չկործանեն»,- հայտարարեց նա:
Իր հերթին, Նաիրա Կարապետյանն էլ ընդգծեց, որ համաձայն է «բարետես գործընկերոջ» հետ եւ ավելացրեց, որ բարետեսությունը չի բացառում պրոֆեսիոնալիզմը: