Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր մշտական աշխատավայրում՝ «Ֆեյսբուքի» էջում գրում է. «Ոչ պրոֆեսիոնալի՞զմ: Մանիպուլյա՞ցիա: Թե՞ բացահայտ կեղծիք: Թվում է, թե հայ հասարակությանը այլևս դժվար է զարմացնել որոշ լրագրողների ապաշնորհ և անբարո կեցվածքով: Բայց արիուտես, որ մեր լրագրության որոշ կինդեր-սյուրպրիզներ ունակ են այս հարցում նոր «նշաձողեր» հաղթահարել: Զայրույթս վերաբերում է կայքերից մեկում տեղ գտած մի «լուրի», որն EURONEWS-ի` Հայաստանի Նախագահական ընտրությունների մասին պատմողռեպորտաժին է հղում անում: Ինչքան ծանր ինտելեկտուալ, քաղաքական ևբարոյական ճգնաժամի մեջ պետք է լինել, որ գլխիվայր շուռ տալռեպորտաժի իրական բովանդակությունը: Տեղեկատվական դարաշրջանումնման գործելաոճը դասական 40 օր էլ չի դիմանում»:
Գրառումն ուղղված է yerkir.am-ին:
«Համեմատեք ինքներդ»,- գրում է ամենայն հայոց նախարարն ու մեր կողմից թարգմանված տեքստը համեմատում ինչ-որ տեքստի հետ:
Դե ինչ, համեմատենք:
Սա բնօրինակն է՝ տեղադրված EURONEWS-ի պաշտոնական կայքում.
No choice for voters in Armenia
Armenia goes to the polls to elect a new president in February with incumbent Serzh Sargsyan already looking like the winner. His two main rivals both announced they were unwilling to stand, a decision that looks set to hand Sargsyan a second term at the helm.
Սա մեր թարգմանությունն է.
«Հայերը զրկված են ընտրելու հնարավորությունից.
Euronews-ն անդրադարձել է Հայաստանում նախագահականընտրություններին: Ըստ լրատվամիջոցի` թեեւ քարոզարշավը նոր է սկսվել,սակայն ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը արդեն հաղթողի կեցվածք էընդունել: Նշվում է, որ հայերն ընտրության հնարավորություն չունեն, եւ որ Սերժ Սարգսյանի 2 հիմնական հակառակորդները չեն ցանկացել առաջադրվել, ինչը Սերժ Սարգսյանին երկրորդ անգամ ընտրվելու հնարավորություն է տալիս»:
Սա Արմեն Աշոտյանի պեղած տեքստն է.
Выборы в Армении: фаворит-действующий глава республики В Армении 18 февраля пройдут выборы главы государства. Накануне стартовала официальная предвыборная кампания. Среди зарегистрированных кандидатов в президенты республики фаворитом считается действующий глава, Серж Саргсян. Его основные соперники, имеющие высокие шансы -бывший министр иностранных дел страны Раффи Ованесян и экс премьер-министр Грант Багратян.
Արմեն Աշոտյանը ներկայացրել է տեքստ, որը միայն հեռավոր կապ ունի ներկայացված անգլերեն տարբերակի հետ եւ անմիջապես զոռ է տվել երեւակայությանը՝ կրթության նախարարին ոչ հարիր բառապաշարով: Նախարարը, իհարկե, ստիպված եղավ ներում հայցել պահի տակ արված գրառման համար: Սակայն ընդունենք, որ ներողությունը չի արդարացնում նախարարի բառապաշարը:
Թախանձագին խնդրում ենք կրթության նախարարին` կա'մ ունեցեք սեփական անգլերենի թարգմանիչ, եթե ձեր միտքը ռուսերենից այն կողմ չի անցնում, եւ ապա՝ եթե անգամ ունենաք ու որոշեք նման տեքստ գրել՝ մտքերը շաղ տալիս եղեք կոռեկտ: Դուք ո'չ Գյումրու նախկին քաղաքապետն եք, ո'չ էլ Սյունիքի մարզպետը կամ Շմայսը: Դուք կրթության եւ գիտության նախարար եք: Բարձր է հնչում:
Yerkir.am