կարևոր
4087 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-05 13:48
Քաղաքական

Միայն այդ դեպքում Բաքվի բռնապետը կարտաբերի ոմանց համար «տենչալի» այդ ձևակերպումը

Միայն այդ դեպքում Բաքվի բռնապետը կարտաբերի ոմանց համար «տենչալի» այդ ձևակերպումը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը ներկայիս պայմաններում գոնե կիսաձայն հանրայնորեն կասի, որ ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրանոց տարածք, ապա նա առնվազն մանկամիտ է։

Եթե ինչ-որ մեկը «սրտատրոփ» սպասում է դրանից լսել այդ իրականում ոչինչ չասող նախադասությունը, ապա պետք է մտածի և գործի մեկ ուղղությամբ՝ դաշնակիցների լայն շրջանակով և ներքին ռեսուրսային գերհամախմբմամբ Հայաստան պետություն-ամրոցի արագ, որակյալ և արդյունավետ կառուցում, որը միտված պետք է լինի ուժային հավասարակշռության վերականգնմանը, իսկ այնուհետ՝ թշնամու նկատմամբ գերակայության հաստատմանը։

Միայն այդ դեպքում Բաքվի բռնապետը կարտաբերի ոմանց համար «տենչալի» այդ ձևակերպումը, որն այլևս ժանակավրեպ կլինի, քանզի գոյութենական այս պայքարում այլընտրանք չի եղել, չկա ու չի լինելու՝ կա՛մ մենք ենք, կա՛մ թշնամին»։