|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեկ «Հակահարված Art» խմբի մի քանի երիտասարդներ հերթական ակցիան էին իրականացնում ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժանմունքի շրջակայքում: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երիտասարդները պաստառ էին փակցնելու հարակից շենքերից մեկի պատին: Եվ հերթական անգամ ակցիան ձախողելու համար ոտքի էր հանվել Կենտրոնի ամբողջ ոստիկանությունը: Դեռ ակցիայից առաջ, մի քանի տասնյակ ոստիկաններ պաշարել էին տարածքը, որտեղ գտնվում է նաև «ՀԺ»-ի խմբագրությունը:
Ակցիան «նվիրված էր» ՀՀ-ում ոստիկանության բեսպրեդելին, և դրա ընթացքը ցույց տվեց, որ ոստիկանական բեսպրեդելը Հայաստանում ամուր հենքի վրա է: Ոստիկանների մոբիլիզացված ուժերին հաջողվեց փակցնելուց անմիջապես հետո պոկել պաստառը: Բնականաբար, որևէ օրինական բացատրություն, դրան չտրվեց: