Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռազբորկաներով» լի պատմություններն, ինչպես երեւում է, հատուկ են Արարատ քաղաքին: Անգործությունից հիմնականում պարապ-սարապ թրեւ եկող «ոսկի երիտասարդության» սիրելի զբաղմունքներից մեկն էլ դարձել է քաղաքում ծեծկռտուքներ սարքելն ու մեքենաներում մշտապես պահեստավորված կոպալներով, փայտերով ու զենքերով անմեղ մարդկանց վրա հարձակվելը:
Իսկ հարձակվողները քաղաքում «վազգենականներ» անունով հայտնի երիտասարդներ են... Այս անգամ նրանց կոպալները բարձրացել են ոչ միայն իրենց հոր տարիքի տղամարդու վրա, այլեւ նրան մահվան աստիճանի ծեծել են 16-ամյա որդու առջեւ, իսկ որդուն, որը վազել է արյունլվա հորը խուլիգանների ձեռքից ազատելու, ծանր վնասվածքներ են հասցրել հոր աչքի առաջ...
Սակայն այս իրավիճակում ամենաաբսուրդն այն է, որ քաղաքի ոստիկանները կանգնած նայել են ու վախից նրանց չեն մոտեցել: Իսկ այս ամբողջ թնջուկի պատճառը մեքենայի մեկ ձայնային ազդանշանն է, թե` «Դու ով ես, որ իմ վրա սիգնալ տաս»: Այս ամենի հեղինակները 01 ՕԼ 001 պետհամարանիշի «Նիվա» ավտոմեքենայի մեջ գտնվող Արմեն Սարգսյանի վարորդ Լյովի եւ քաղաքում հայտնի «Թոփալ Կամոյի» տղաներն ու էլի մի քանիսն են: