Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հրապարակը» գրում է. «Հովիկ Աբրահամյանին վարչապետ կարգելու նախօրյակին՝ շաբաթ օրը երեկոյան, 2-3 ժամ շարունակ նախագահականում ընթացել են ծանր կոնսուլտացիաներ՝ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան ֆորմատով։ Կանգ են առել հետևյալի վրա. Հովիկը վարչապետ է դառնում հետևյալ պայմաններով. Ծառուկյանը պետք է հայտարարի.
ա/հետ են կանչում իրենց կարծիքը սահմանադրական փոփոխությունների մասով. հիշենք, որ ԲՀԿ-ն, ոչ Ծառուկյանի դեմքով, ասել է, որ դեմ են այդ փոփոխություններին,
բ/«Գտնում են», որ Կուտակայինի մասին օրենքը կյանքի պետք է կոչվի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյաևի ղեկավարությամբ,
գ/Գագիկ Ծառուկյանը պետք է քիչ շփվի «այլոց» հետ։ Այս կետի տակ նկատի է առնվել առաջին հերթին Ծառուկյանի հետ վերջերս լուսանկարված Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հերթին՝ չլուսանկարված Ռոբերտ Քոչարյանը։ Պայմանավորվածություն, որպես այդպիսին, որ ԲՀԿ-ն մտնելու է կոալիցիայի կազմի մեջ, չի եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։