|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն հայտարարել է, որ ներկայումս քննարկվում է այն բանի հավանականությունը, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին իր զինվորներին «Վիագրա» է բաժանել: Ըստ դատախազի` իր ծառայությունը տվյալներ է հավաքել բռնաբարությունների մասին, որոնք համոզում են, որ Քադաֆին այդպիսով բնակչության շրջանում սարսափ առաջացնելու նոր մեթոդ է կիրառել:
Օկամպոն նշել է, որ իրենք նաեւ վկաներ ունեն, որոնք հաստատում են, որ լիբիական կառավարությունը մեծ քանակներով «Վիագրա»-ի տիպի դեղորայք է ձեռք բերում:
«Մենք փորձում ենք պարզել, թե ովքեր են կոնկրետ մասնակցում այդ գործարքներին»,- ասել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը: