կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 21:15
Քաղաքական

Ոստիկանությունը վերջնականապես ցնդե՞ց. Ա. Բաբայանը՝ ՀՅԴ երիտասարդների հանդեպ խտրական վերաբերմունքի մասին

Ոստիկանությունը վերջնականապես ցնդե՞ց. Ա. Բաբայանը՝  ՀՅԴ երիտասարդների հանդեպ խտրական վերաբերմունքի մասին

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Հանրապետության հրապարակում ոստիկանության գնդապետը դաշնակցական գործընկերներիս ժամանակ է տալիս, որպեսզի լքեն հավաքի վայրը եւ որպես հիմնավորում հայտնում է, թե ինքը (գնդապետը) նրանց համարում է ուղղորդող եւ սադրիչ.

Չեմ հասկանում, ոստիկանությունը վերջնականապես ցնդե՞ց ... այսինքն ո՞նց թե ուղղորդող և սադրիչ։ Դու ո՞վ ես, որ համարես սադրիչ։

Հեղափոխությունից հետո ոստիկանությունում շատ անելիքներ են լինելու։ Իսկ մինչ այդ աշխատեք դուրս չգալ ձեր լիազորթյուններից»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բուհեր չընդունված ուսանողների ու նրանց ծնողների բողոքի ակցիային ներկա գտնվող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներ Գոռ Սարգսյանին և Քրիստինե Վարդանյանին կողքի է հրավիրում ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը (գնդապետի ուսադիրներով) և առանց այլևայլության պահանջում հեռանալ Կառավարության շենքի առաջից: