Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, վարչապետը խոսեց տնտեսական վիճակի կարգավորման առաջնահերթությունների մասին: Մասնավորապես, նրա խոսքով, տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով չափազանց բարդ է զարգացում ապահովելը։ Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ պետք է վեր հանեն և վերացնեն երկրում ներդրումների իրականացմանը և ձեռներեցության զարգացմանը խոչընդոտող բոլոր վարչարարական արգելքներն ու ավելորդ ընթացակարգերը, ստանձնեն երկրում ներդրումային ակտիվություն խթանողի գործառույթը և անմիջականորեն մասնակցեն Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացմանը, աշխատեն միջազգային ներդրողների հետ` ապացուցելու համար, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելն ապահով է, անվտանգ և պարզապես շահավետ։
«Հանրապետության տնտեսության կայուն աճի ապահովման նպատակով կառավարությունը դավանում է ազատական տնտեսության գաղափարախոսությունը և տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում է արտահանման աճի մեջ: Տարբեր միջազգային վարկանիշերով աշխարհում երջանիկ են համարվում այն երկրները, որտեղ առկա են ձեռներեցության համար առավել նպաստավոր պայմաններ։ Կարևորը նավթ, գազ և այլ բնական պաշարներ ունենալը չէ, այլ մարդկանց՝ իրենց ստեղծագործ կարողությունների բացահայտման հնարավորություն ընձեռելը: Մեր առաջնային խնդիրը բիզնեսի համար ազատ և արդար մրցակցային միջավայրի ապահովումն է»,- ասաց վարչապետը։