Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն իր ելույթը սկսեց` Սևակի տողերը մեջբերելով․ «Այժմ բոլորը կարդալ գիտեն, փառք կարդացածը հասկացողին»։
Նա նշեց, որ կառավարության նոր ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի, ինչպես նաև հռչակագրի սկզբունքների վրա։ «Մարդիկ ամբողջ ծրագրի մեջ փնտրում են, թե ով է լինելու 2018-ին վարչապետ, բայց նրանք չգիտեն, թե ով է լինելու իրենց խմբակցության ղեկավարը 2018 թվականից հետո։ Սակայն ծրագիրը շատ հստակ է, որը խորհրդարանական համակարգին անցնելու զարգացման ուղենիշն է»,- ասաց Ավագյանը։
Նա նշեց, որ, ըստ ծրագրի, բուհական ազատականությունն է շարունակվելու, և կրթական համակարգը կարող ենք այսուհետ կոչել ուսանողակենտրոն համակարգ։ «Գիտության զարգացման մի քանի ճանապարհներ կան. մեկը տնտեսության զարգացումն է, մյուսը՝ ֆինանսական հոսքերի ավելացումը միջազգային կազմակերպությունների կողմից և, բնականաբար, համակարգում բարեփոխումներ իրականացնելը։ Մենք հասել ենք հիմա այն շեմին, որ ոչ մի ուսանող դուրս չի մնում բուհից ուսման վարձի պատճառով, բայց դեռ կան անելիքներ»,- ասաց Ավագյանը։
Պատգամավորի հավաստմամբ՝ առողջապահության ոլորտում նույնպես էական փոփոխություններ են սպասվում։ Ըստ նրա՝ ոլորտի զարգացմանը կհանգեցնի մի շարք միջազգային կլինիկաների մուտքը Հայաստան։