Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին իր և ՀՔԾ պետի գաղտնալսման առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ էր կատարել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին:Նա մասնավորապես նշել էր, որ կհրապարակեն, թե ինչպես է ձեռք բերվել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառքի արդյունքում: «Ունենք ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր»,- ասել էր նա:
Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք հաստատվել է, որ «Կոնգրես» հյուրանոցը Քոչարյանինն է, և ինչպես է այն ձեռք բերվել: Ի պատասխան Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում իրենք չեն ասել, որ Քոչարյանի ընտանիքը կապված է այդ հյուրանոցների հետ: «Ներկայացրել ենք այն, ինչ ներկայացրել ենք, շատ պարզ և հստակ, բոլորը դա տեսել են»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Նա նշեց նաև, որ այդ գործի հետ կապված կխոսի հետո՝ փաստերով: «Դրա հետ կապված առաջիկայում կխոսեմ փաստերով: Միայն մեկ անգամ է եղել, որ էմոցիոնալ եմ խոսել (խոսքն ասուլիսում հնչած հայտարարության մասին է): Այդ անգամ շտապողականություն է եղել իմ կողմից»,- նշեց ԱԱԾ տնօրենը: