Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանցի բնապահպան Սուրեն Գազարյանը հայտարարել է, որ լքում է ՌԴ-ն, քանի որ ինքը դաշնային հետախուզման մեջ է: Ըստ utro.ru-ի` այդ մասին հայտնել են Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակեպության մամուլի ծառայությունից:
Ներկայումս Գազարյանը փորձում է ապաստան գտնել եվրոպական երկրներից մեկում: Ռուսաստանում նրան սպառնում է պատիժ ՔՕ 119-րդ հոդվածով` սպանության սպառնալիք:
Բնապահպանի հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ նա բախում է ունեցել Կրասնոդարի երկրամասում կառուցվող էլիտար առանձնատան պահակախմբի հետ: Ի դեպ, ասվում է, որ առանձնատունը պատկանում է ՌԴ նախագահ Պուտինին: Պահակախմբի անդամները սպառնացել են նրա, փորձել են խլել բջջային հեռախոսը: Ինքնապաշտպանության համար Սուրենը գետնից քար է վերցրել եւ զգուշացրել, որ եթե իրեն մոտենան, քարով կհարվածի: Իսկ ըստ հետաքննության նյութերի` Գազարյանը հանկարծ ի հայտ եկած անձնական հակակրանքի հետեւանքով «սպառնացել է սպանել պահակախմբի անդամ Պիրոգովին»:
Ավելի վաղ բնապահպանը դատապարտվել էր 3 տարի պայմանական բանտարկության Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովին պատկանող առանձնատանը վնաս հասցնելու համար: Գազարյանը առանձնատան դարպասներին գրել էր` «Սանյա` գող», «Դոդոշ», «Սա մեր անտառն է», «Սա մեր հողն է»: