Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժամանակ»-ը գրում է. «Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ 2013թ.-ի հաշվետվության՝ առողջապահության ոլորտին վերաբերող հատվածը ներկայացրեց ԱԺ համապատասխան հանձնաժողովում:
Նշենք, որ հատկապես այս ոլորտում ՎՊ-ն հայտնաբերել է բավականին աղմկոտ դեպքեր:
Օրինակ, ըստ ՎՊ հաշվետվության, ԱՆ-ի կողմից 2012թ., և 2013թ. առաջին կիսամյակում «Նատալի ֆարմ» և «ՄԼՆ ֆարմ» ընկերություններից միայն ինսուլինի ձեռքբերման հետևանքով 736 մլն դրամ պետական միջոցների հավելյալ ծախս է կատարվել, քանի որ 2013-2014թթ.-ի համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ինսուլինը ձեռք բերել«Նովո-Նորդիսկ Ա/Կ» ընկերությունից գրեթե եռակի ցածր գնով:
«Ժամանակի» դիտարկմանը՝ արդյոք դա չի՞նշանակում, որ տարիներ շարունակ եռակի թանկ ինսուլին գնելով ԱՆ-ն միտումնավոր վատնել կամ փոշիացրել է պետական միջոցները, Ի. Զաքարյանը հրաժարվեց գնահատական տալ՝ ասելով, թե ինքն ու իր ղեկավարած կառույցը չպետք է մտնեն այդ դաշտը, և որ իրենք ընդամենը փաստեր են հրապարակում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: