|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Վերնիսաժ»-ի գործով արդեն երրորդ դատական նիստն է հետաձգվում: Այսօրվա դատական նիստին նույնպես դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանը, դատարան չէր եկել նաև փաստաբան Արայիկ Ալվանդյանը:
Դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հայտնեց, որ դատարանի գրասենյակ է ուղարկվել «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարի նամակը, որով տեղեկացվում է, թե ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանը դեկտեմբերի 10-ին տեղափոխվել է «Իզմիրիլյան» բժշկական կենտրոն:
Մեղադրող դատախազը հայտնեց, որ ամբաստանյալի բացակայությամբ նիստը շարունակվել չի կարող: Այս դիրքորոշմանը չառակեցին մյուս ամբաստանյալների պաշտպանները:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 25-ին` ժամը 12:00-ին: