կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-20 18:13
Տնտեսական

ՎԶԵԲ-ը սատարում է նորարարությունները Հայաստանում՝ կաթնամթերքի արտադրության ոլորտում

ՎԶԵԲ-ը սատարում է նորարարությունները Հայաստանում՝  կաթնամթերքի արտադրության  ոլորտում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) աջակցում է նորարարության և գիտելիքահեն տնտեսության զարգացմանը Հայաստանում՝ կաթնամթերքի արտադրության ոլորտում:

«Նորարարություններ և գիտելիքի փոխանակում կաթնամթերքի արտադրության ոլորտում» խորագրով համաժողովը, որը կազմակերպած էր ՎԶԵԲ-ի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ Երևանում հունիսի 21-ին, ժ. 14:00-ից - 18:00-ը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Ալեք և Մարի Մանուկյանների անվան դահլիճում, 106E լսարանում: Շուրջ 80 մասնակից, այդ թվում, առևտրային կաթնամթերային ֆերմաների սեփականատերեր, կաթնամթերքի տեղական արտադրողներ, ոլորտի փորձագետներ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ այցելեցին համաժողովը՝ ծանոթանալու ողջ տարածաշրջանի (Հայաստան, Վրաստան և Ուկրաինա) կաթնամթերքի արտադրության ոլորտում նորամուծություններին, հիմնական քաղաքական և ներդրումային առաջնահերթություններին, որոնք կարող են օգնել արագացնել լավագույն փորձի ներդրումը Հայաստանում:

Նախաձեռնությունն առաջարկվել էր նորարարական տեխնոլոգիաների ներդրման ոլորտում կարողություններ ստեղծելու նպատակով, որպեսզի արտադրությունը դառնա ավելի արդյունավետ և էֆեկտիվ, և դրա գլխավոր նպատակը Հայաստանում կաթնամթերքի որակի և անվտանգության բարելավումն ու երկրի ագրոարդյունաբերական ոլորտի ընդհանուր մրցունակության բարձրացումն է:

Միջոցառումը նախատեսված էր խթանելու Հայաստանի առևտրային կաթնամթերային տնտեսությունները և հնարավորություն ստեղծելու գիտելիքներ փոխանակել նորագույն տեխնոլոգիաների մասին, ինչպես նաև կապեր ստեղծելու կաթնամթերքի վերամշակողների ու առաջնային արտադրողների և գյուղատնտեսության, տնտեսության և ՏՀՏ ոլորտներում տեղական համալսարանների և կրթական հաստատությունների միջև: Ըստ ՎԶԵԲ-ի կողմից պատվիրված ուսումնասիրության, Հայաստանում կաթնամթերքի արդյունաբերության ոլորտում գերակշռում են փոքր արտադրությունները, որոնք օգտագործում են հնացած տեխնոլոգիաներ, ունեն ցածր արտադրողականություն և չափանիշներ:

Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ առկա է արտադրությունը արդիականացնելու հրատապ անհրաժեշտություն՝ բարելավելու տեղական կաթնամթերքի որակն ու անվտանգությունը: Համաժողովի ավարտից հետո Հայաստանի առևտրային ֆերմերներին կառաջարկվեն դասընթացներ՝ բարելավելու կաթի արտադրության, վերամշակման և մարքեթինգի բոլոր ասպեկտները ֆերմայի մակարդակով:

«ՎԶԵԲ-ն ավելի քան տասը տարի է, ինչ աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Այս ոլորտն ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 21%-ը, այստեղ զբաղված է աշխատուժի մոտ 36% -ը, և այդ իսկ պատճառով այն Հայաստանի տնտեսության առավել կարևոր ոլորտ է հանդիսանում: Ներկայումս մենք Հայաստանի կաթնամթերքի ոլորտի հետագա զարգացման մեծ ներուժ ենք տեսնում:

Արտադրողականության բարձրացումն ու կաթի որակի բարելավումը կօգնեն, որպեսզի ֆինանսավորումն ավելի հասանելի դառնա ընկերությունների համար, և որպեսզի նրանք գրավիչ դառնան ռազմավարական ներդրողների համար», - ասել է ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար՝ Մարկ Դեյվիսը: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից մեկն է:

Բանկը ներդրել է ավելի քան 1 մլրդ եվրո 149 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ինչպես նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: Միայն Հայաստանի ագրոբիզնեսի ոլորտում ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 75 մլն եվրո, այդ թվում, աջակցելով Հայաստանում կաթնամթերքի այնպիսի խոշոր արտադրողներին, ինչպիսիք են «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ»-ը և «ԱՐԱՔՍ»-ը: