Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի խոսքերն ուղղակի շանտաժ էին` ուղղված կոալիցիայի մյուս կուսակցությանը. անդրադառնալով «կոտրած տաշտակին»` այսօր հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Հարցին` ի՞նչ է հասկանում «կոտրած տաշտակ» ասելով` նա պատասխանեց, որ, իր պատկերացմամբ, դա նշանակում է մի բան` ովքեր Հանրապետական կուսակցության հետ լավ կլինեն, կանցնեն խորհրդարան, ովքեր` ոչ, կմնան կոտրած տաշտակի առջեւ:
«Դա մոտավորապես նույն բանն է, ինչ ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը` «ով մեզ հետ չէ, տականք է»,- նշեց Կարապետյանը` հավելելով, որ եթե այդ արտահայտությունն աներ Հանրապետական կուսակցության մի սովորական անդամ, նորմալ կընկալվեր, բայց երբ այդ բանն ասում է երկրի վարչապետը, ապա ասվածն արդեն իսկ հետաքրքիր է դառնում եւ լրացուցիչ մեկնաբանություն պահանջում:
Նշելով, որ «կոտրած տաշտակի» մասին շատ է խոսվել, եւ ինքը չի պատրաստվում դա մեկնաբանել` Արտակ Դավթյանը միայն նշեց, որ քաղաքական հարթությունում գերծանրքաշայինը քանի որ Հանրապետականն է եւ նրա շուրջ ձեւավորված կոալիցիան, քաղաքական գործընթացներն էլ ուղղակիորեն պտտվում են կոալիցիայի շուրջ, դա է պատճառը, որ ցանկացած ասված խոսք բավական սուր մեկնաբանությունների տեղիք է տալիս: