Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում ժամ առ ժամ շարունակում է մեծ տարածում գտնել անհայտ տեսակի՝ COVID-19 կորոնավիրուսը: Թետրվարի 26-ի դրությամբ վարակը հասցրել է խլել ավելի քան 2762 մարդկային կյանք Չինաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Չնայած մարդկանց շրջանում առաջացած խուժապին՝ հարկ է նշել, որ կորոնավիրուսը առավել մեծ ազդեցություն ունի որոշակի շրջանակներում: Վիրուսակիր դառնալու համար մեծ նշանակություն ունի տարիքը, սեռը և դրանցով պայմանավորված մի շարք այլ հանգամանքներ. հայտնում է Yerkir.am-ը:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ
Չինաստանում դեռևս հաստատված, կասկածելի ու ախտանշաններ չունեցող 72.314 դեպքերի տվյալներով կատարված հետազոտությունների՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը ավելի մեծ է տարեցների համար.
Ստորև պատկերված աղյուսակում ներկայացվում է կորոնավիրուսով վարակված մարդու մահանալու հավանականությունը՝ ըստ տարիքային հարաբերակցության.
ՏԱՐԻՔ |
ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ* |
80+ |
14.8% |
70-79 |
8.0% |
60-69 |
3.6% |
50-59 |
1.3% |
40-49 |
0.4% |
30-39 |
0.2% |
20-29 |
0.2% |
10-19 |
0.2% |
0-9 տարեկան |
զոհեր չկան |
ՍԵՌԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՍԵՌԸ |
ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ * |
ԱՐԱԿԱՆ |
2.8% |
ԻԳԱԿԱՆ |
1.7% |
ՄԻՆՉ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ՝ ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ ԱՐԴԵՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՊԵՍ ԱՌԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ |
ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Սրտանոթային հիվանդություններ |
10.5% |
Շաքարախտ |
7.3% |
Քրոնիկ շնչառական հիվանդություններ |
6.3% |
Հիպերտոնիա |
6.0% |
Քաղցկեղ |
5.6% |
Նախանշանների բացակայություն |
0.9% |
Yerkir.am-ն ավելի վաղ ներկայացրել էր նաև կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում՝ թվերով, որտեղ նշված է՝ ժամը 09.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81.002 դեպք, որից 2762-ը՝ մահվան, և 30.098-ը՝ առողջացման:
Հիշեցնենք՝ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Թարգմանությունը՝ Yerkir.am-ի
Տվյալները՝ worldometers.info-ի