|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի գրառմանն ի պատասխան, թե չեն փախնելու, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ Արսեն Թորոսյանը խրոխտ ձայնով ստատուս էր գրել նախկին բժշկական հաստատության ղեկավար պրն․ Մինասյանի հասցեին՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Առաջին ատյանի դատարանը որոշեց, որ դա զրպարտություն է, և վերջինս պետք է հրապարակավ ներողություն խնդրի, վերաքննիչ ատյանը այն անփոփոխ թողեց, վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց։ Այդ չփախնող տղամարդը իր ֆեյսբուքյան էջը փակեց, որ ֆեյսբուքյան էջ չունենա, որ դատարանի որոշած իր պարտականությունը չկատարի, և պատերազմի օրերին, երբ ոչ մեկին դա հետաքրիր չէր, «Ազգ» օրաթերթում թաքուն հրապարակեց իր հերքումը։ Էդ մարդն է՞ խոսում․․․ էն մարդն է խոսում, որը, լինելով աշխատակազմի ղեկավարի պարտականություն կատարող, մի հատ կարծիք հայտնե՞լ է դիահերձարանների մասին, բա իր գործընկերն է Առողջապահության նախարարը, որը նույնիսկ Հիպոկրատի երդումը չի տվել ու առողջապահության նախարար է։ Իսկ մնացած հարցերում հասարակությունն արդեն իր գնահատականը տվել է»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․