կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-19 21:05
Հասարակություն

Համարյա գործադուլ ՀԱԷԿ-ում

Համարյա գործադուլ ՀԱԷԿ-ում
Մեծամորի ատոմակայանի 158 աշխատակիցներ, ովքեր մոտ մեկ ամիս առաջ աշխատավարձի բարձրացման խնդրանքով դիմել էին ատոմակայանի տնօրինությանը, պատրաստվում են վաղն առավոտյան գործադուլ հայտարարել: Նրանք որոշել են  չաշխատել այնքան ժամանակ մինչև տնօրինությունը չարձագանքի խնդրանքին:  


Ըստ «Հենարան» ակումբի` բողոքավորները  ՀԱԷԿ-ի այն մասնագետներն են,  առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել: Դեռեւս սեպտեմբերին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը լրատվամիջոցներին ասել էր, որ նախարարը տեղյակ է խնդրին, եւ հարցը քննարկվում է: